Լաուտարո Մարտինես. «Այստեղ միշտ այսպես է»

Արգենտինայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Բրազիլիայի հավաքականին, հանդիպումն անցավ սկանդալային մթնոլորտում, մասնավորապես՝ Անխել դի Մարիան թքել է Բրազիլիայի հավաքականի երկրպագուի վրա։

Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է վերջին իրադարձությունը՝ ասելով, որ Բրազիլիայում բոլոր հանդիպումները տեղի են ունենում նմանատիպ միջադեպերով։

«Ափսոս, որ այսքան վատ բաներ տեղի ունեցան խաղից առաջ։ Բայց այս երկրում միշտ նման բան է լինում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր եկել էին մեզ աջակցելու, մենք միշտ պատրաստ ենք շնորհակալություն հայտնել ձեզ դրա համար խաղադաշտում»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է իտալական ITASportPress գործակալությունը։