«Մեսսինյոն» պատրաստ է հրաժարվել «Ռեալից»՝ հանուն «Բարսելոնայի»

«Պալմեյրասի» եզրային հարձակվող Էստեւան Վիլիանը մտադիր է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

16-ամյա ֆուտբոլիստը վաղուց հայտնվել է եվրոպական առաջատար ակումբների սկաուտների ուշադրության կենտրոնում՝ չնայած «Պալմեյրասի» հիմնական թիմում խաղային փորձի բացակայությանը: Ինչպես գիտեք, «Մեսսինյո» մականունով հայտնի Վիլիանի գլխավոր հավակնորդները Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» են։ Լրագրող Ռոջեր Տորելլոյի խոսքով՝ բրազիլացին նախընտրում է տեղափոխվել կատալոնական ակումբ՝ նա պատրաստ է սպասել «բլաուգրանայի» առաջարկին, նույնիսկ եթե «Ռեալն» ավելի համառորեն պայքարի։

Էստևան Վիլիանի պայմանագիրը «Պալմեյրասի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Նա կկարողանա Եվրոպա տեղափոխվել միայն 2025 թվականին, երբ կնշի իր 18-ամյակը։