Խվիչա Կվարացխելիան հայտնվել է «Բավարիայի» ուշադրության կենտրոնում

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան հայտնվել է «Բավարիայի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Sky Sport Germany-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենցիներն այս պահին հետևում են 22-ամյա վրացու խաղին, սակայն դեռ չեն ծրագրում բանակցել «Նապոլիի» կամ անձամբ խաղացողի հետ։

Այս մրցաշրջանում Կվարաչցելիան բոլոր մրցաշարերում նեապոլցիների կազմում անցկացրած 15 խաղում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։