Ֆլորենտինո Պերեսը աջակցել է Գավիին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիին աջակցության նամակ է ուղարկել վնասվածքի պատճառով, հաղորդում է Cadena COPE-ը։

Ավելի վաղ 19-ամյա իսպանացուն աջակցել են մադրիդցիները։

Գավին վնասվածք է ստացել Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի Վրաստանի դեմ Իսպանիայի հավաքականի խաղում (3:1): Նա վնասել է խաչաձև կապանն ու կողային մենիսկը։

Այս մրցաշրջանում Գավին «Բարսելոնայի» կազմում անցկացրած 15 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։