Լուիս Ֆաբիանո․ «Եթե ես լինեի Էրլինգ Հոլանդի տեղը, ավելի շատ գոլ կխփեի»

«Սևիլիայի» նախկին հարձակվող Լուիս Ֆաբիանոն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղը։ Բրազիլացին կարծում է, որ եթե ինքը լիներ նորվեգացու տեղը, նույնպես կխփեր բոլոր գոլային ռեկորդները։

«Ես նույնպես կխփեի բոլոր գոլային ռեկորդները, որոնք ունի Հոլանդը: Հաշվի առնելով այն հնարավորությունները, որոնք նա ստանում է Գվարդիոլայի թիմում՝ «Մանչեսթեր Սիթիում»։ Հոլանդը ունի 30 հնարավորություն և խփում է երեք գոլ։ Եթե ​​30 հնարավորություն ունենայի, 10-20 գոլ կխփեի»,- Ֆաբիանոյի խոսքերը մեջբերում է Goal-ը։

«Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 71 խաղում Էրլինգ Հոլանդը դարձել է 69 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։