«Նիցցայի» ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակն է

Պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակն է: Ինչպես փոխանցում է Transfer News Live-ը՝ հղում անելով Sunday Express-ին, ՄՅՈւ-ն վստահ է, որ Ռեդքլիֆի շնորհիվ հաջողությամբ ձեռք կբերի 23-ամյա ֆուտբոլիստին մոտ 40 միլիոն ֆունտով (ավելի քան 45 միլիոն եվրո): Վերջինս պատրաստվում է գնել «կարմիր սատանաների» բաժնետոմսերի 25%-ը։

Ժան-Կլեր Տոդիբոն այժմ խաղում է «Նիցցայում»: 2023/24 մրցաշրջանի 11 խաղում պաշտպանը 1 գոլային փոխանցում է կատարել։

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: