Կիլիան Մբապպե. «ՊՍԺ-ում Մեսսին այն չէր, ինչ «Բարսելոնայում» էր»

Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի աստղային հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է փարիզյան գրանդի կազմում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ելույթների մասին։

«Երբեմն նույնիսկ մեծերը պետք է փոփոխություններ մտցնեն իրենց խաղի մեջ: Ես Մեսսիի հետ խաղում էի ՊՍԺ-ում, իսկ նա փոխեց իր ոճը մեր ակումբում։ Փարիզում Լեոն այն ֆուտբոլիստը չէր, ինչ «Բարսելոնայում» էր։ Կարծում եմ՝ այս փոփոխությունները օգնեցին նրան հաղթել Աշխարհի առաջնությունում և ևս մեկ «Ոսկե Գնդակ»»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում 90min-ը։

Մեսսին երկու մրցաշրջան պաշտպանել է ֆրանսիական թիմի գույները։ Անցած ամառ արգենտինացին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Ինտեր Մայամի»: