Ժոաու Կանսելուն չի պատրաստվում վերադառնալ «Մանչեսթեր Սիթի»

«Բարսելոնայի» աջ պաշտպան Ժոաու Կանսելուն չի պատրաստվում վերադառնալ «Մանչեսթեր Սիթի»:

Պորտուգալացին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է գալիս կատալոնական ակումբում։ «Բարսելոնան» հետաքրքրված է 29-ամյա ֆուտբոլիստին գնելու հարցում, ֆուտբոլիստը նույնպես ակնկալում է մնալ, սակայն «Մանչեսթեր Սիթիի» հետ նախնական համաձայնություն դեռ չկա: Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Բլաուգրանայի» ղեկավարությունը գոհ է Կանսելուի ելույթներից, սակայն մոտ ապագայում բանակցություններ չի սկսելու տրանսֆերի շուրջ: Քննարկումները կսկսվեն ավելի ուշ։

Ժոաու Կանսելուն դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ Չավի Էրնանդեսի թիմի կազմում անցկացնելով 14 հանդիպում։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո։