Դուշան Վլահովիչը ձմռանը կարող է տեղափոխվել Անգլիա

Ձմեռային տրանսֆերային պատուհանում Լոնդոնի «Արսենալի» կազմը կարող է համալրել «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը։ Այս մասին հայտնում է Tuttojuve-ը։

Նշվում է, որ «Ռեալը» նույնպես ցանկանում է իր շարքերում տեսնել Վլահովիչին, սակայն «Արսենալը» կարող է հաղթել սերբին ձեռք բերելու համար պայքարում՝ գործարքում ներառելով Թոմաս Պարտիին։

Դուշան Վլահովիչը 23 տարեկան է, Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները սերբին գնահատում են 70 միլիոն եվրո։ 2023/24 մրցաշրջանում Վլահովիչը անցկացրել է 10 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։