Նաչոն կարող է տեղափոխվել Ա Սերիա

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսի ապագան անորոշ է, քանի որ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանի ավարտը:

Ֆուտբոլիստը կցանկանար լինել մի թիմում, որտեղ շատ խաղաժամանակ կստանա։ Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «Նապոլին» հետաքրքրություն է ցուցաբերում 33-ամյա Նաչոյի նկատմամբ։

Նշվում է, որ Նաչոն նաև «Վիլյառեալի» ուշադրության կենտրոնում է: Միաժամանակ, Մադրիդի «Ռեալը» ցանկանում է մեկ տարով երկարաձգել պայմանագիրը պաշտպանի հետ։

Ներկայումս «Ռեալը» Իսպանիայիառաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի նոյեմբերի 26-ին «Կադիսի» հետ։