Դավիդ դե Խեան շահավետ առաջարկ է մերժել կնոջ համար

Դավիդ դե Խեան ամռանը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից» և այդ ժամանակվանից առանց ակումբի է:

Խոսակցություններ կան, որ ապագայում Դե Խեան կարող է դառնալ Լիոնել Մեսսիի թիմակիցը «Ինտեր Մայամիում»: Միաժամանակ Sun Sport-ը հայտնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը շահավետ առաջարկ է ունեցել «Ալ-Նասրից» շաբաթական 500 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով։ Սակայն Դե Խեան մերժել է այս առաջարկը կնոջ պատճառով ՝ նա չի ցանկանում տեղափոխվել Սաուդյան Արաբիա։

Հարկ է հիշեցնել, որ Դավիդ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել տասներկու մրցաշրջան: Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Դե Խեային գնահատում են 8 միլիոն եվրո։