Ալեքսանդր Պետրակովի նախախաղային մամուլի ասուլիսը՝ նոյեմբերի 17-ին

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 18:00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Ուելս հանդիպումը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում նոյեմբերի 17-ին՝ ժամը 17:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա նոյեմբերի17-ին՝ ժամը 17:30-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբ Փեյջի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում նոյեմբերի 17-ին՝ ժամը 18:30-ին։

Ուելսի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա նոյեմբերի 17-ին՝ ժամը 19:30-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: