«Բարսելոնան» որոշել է ուժեղացնել կիսապաշտպանությունը

Հոլանդացի 24-ամյա կիսապաշտպան Մատս Ուիֆերը, ով հանդես է գալիս Ռոտերդամի «Ֆեյենորդում», ունի իսպանական թոփ ակումբում կարիերան շարունակելու տարբերակ։

Sport.es-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում հետաքրքրություն է ցուցաբերում կատալոնական «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբը բանակցություններ է ծրագրել «Ֆեյենորդի» ներկայացուցիչների հետ Ուիֆերի տրանսֆերի շուրջ։

Մատսի պայմանագիրը ռոտերդամյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։