«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և ավագ Ռոյ Քինը ասել է, թե որ թիմն է լավագույնը Պրեմիեր Լիգայում։
««Մանչեսթեր Սիթին» հիմա հիանալի է։ Մյուս թիմերը պետք է կարգավորվեն և հասկանան, թե ինչ է կատարվում: «Սիթիից» լավ թիմ այս պահին չեմ տեսնում: Գվարդիոլայի սաները շատ ուժեղ են»,- իռլանդացու խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն:
Պրեմիեր Լիգայի 12 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 28 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով առաջ անցնելով իր մոտակա հետապնդողից։ Հաջորդ հանդիպումը Գվարդիոլայի թիմը սեփական մարզադաշտում կանցկացնի «Լիվերպուլի» հետ: