Խավիեր Տեբաս․ «Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը խաղում է Լա Լիգայում»

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Անգլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին։

«Պրեմիեր Լիգան այժմ ավելի մեծ է, քան մեր առաջնությունը։ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը խաղում է Լա Լիգայում։ Նկատի ունեմ Ջուդ Բելինգհեմը։ Մենք շարունակում ենք գրավիչ տարբերակ մնալ խաղացողների համար»,- Տեբասի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել նախորդ ամառ Դորտմունդի «Բորուսիայից»։ Գործարքի գումարը կազմել է 103 մլն եվրո։ Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։