Դիեգո Սիմեոնեն նշել է մի քանի մարզիչների անուններ, ովքեր կարող են փոխարինել իրեն

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է մի քանի մարզիչների անուններ, ովքեր կարող են փոխարինել իրեն։

«Ո՞ւմ կցանկանայի տեսնել ինձանից հետո: Հավանաբար լավագույններից մեկը: Անչելոտտի, Կլոպ կամ Պոչետինո»,- մարզչի խոսքերը մեջբերում է One Football-ը։

Հիշեցնենք, որ Սիմեոնեն մադրիդյան թիմի գլխավոր մարզիչն է 2011 թվականից։ Կողմերը վերջերս երկարաձգեցին գործող պայմանագիրը մինչև 2027 թվականի կեսերը։