«Թոթենհեմը» հետաքրքրված է «Բրայթոնի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնի ծառայություններով, հայտնում է Talksport-ը։ Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստին դիտարկում է որպես Հարի Քեյնի փոխարինող, ով անցյալ ամառ է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»։
«Թոթենհեմի» համար շատ դժվար կլինի գնել երիտասարդ ռմբարկուի տրանսֆերը։ «Բրայթոնի» ղեկավարությունը նրա տաղանդը գնահատում է 114 միլիոն եվրո։ Ավելի փոքր գումարի դիմաց «Բրայթոնը» պատրաստ չէ բաժանվել ֆուտբոլիստից։
Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում 19-ամյա իռլանդացին անցկացրել է 11 հանդիպում, դառնալով՝ հինգ գոլի հեղինակ։