«Վիլյառեալը» հայտարարել է գլխավոր մարզիչ Խոսե Պաչետայի հրաժարականի մասին։
55-ամյա Պաչետան աշխատել է թիմում երկու ամիս, նախկինում Կիկե Սետյենը հեռացվել էր այս մրցաշրջանի սկզբին։
Լա Լիգայի 12 տուրից հետո «Վիլյառեալն» ունի 12 միավոր և զբաղեցնում է 13-րդ տեղը։ Հաջորդ տուրում թիմը նոյեմբերի 12-ին արտագնա խաղում կմրցի «Ատլետիկոյի» հետ։