Կառլո Անչելոտտին անդրադարձել է Ջուդ Բելինգհեմի առողջական վիճակին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի առողջական վիճակի մասին։

«Բելինգհեմն ասում է, որ իրեն լավ է զգում: Նա այսօր նորմալ մարզվեց ու խաղաց։ Ջուդը հասանելի է, և եթե վերջին մի քանի ժամում ոչ մի արտասովոր բան տեղի չունենա, ապա կարծում եմ, որ նա կխաղա «Վալենսիայի» դեմ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Բելինգհեմը վնասվածք էր ստացել նոյեմբերի 5-ին Լա Լիգայի «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում (0-0)։ Նրա մոտ ախտորոշվել է ուսի թեթև շեղում։