Մարիո Բալոտելի․ «Հուսով եմ, որ նա կապացուցի իրեն ատողներին, որ շատ լավ դարպասապահ է»

«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին ընտրություն է կատարել «Միլանի» դարպասապահ Մայք Մանյանի և ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի միջև։

«Մանյանը միշտ ուշադիր է, միշտ ցանկանում է արագ խաղալ։ Սա է նրա յուրահատկությունը: Բայց ես սիրում եմ Դոննարումային, ես խաղացել եմ նրա հետ և ճանաչում եմ նրան, այնպես որ, եթե ստիպված լինեի ընտրություն կատարել նրանց միջև, անպայման կընտրեի Դոննարումային։

Հուսով եմ՝ նա կուղեկցի Իտալիան Եվրո 2024-ին և կապացուցի իրեն ատողներին, որ շատ լավ դարպասապահ է»,- Բալոտելիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Նոյեմբերին Իտալիան Եվրո-2024-ի ընտրական փուլում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի և Ուկրաինայի հետ։