Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը չի օգնի թիմին Իսպանիայի առաջնության շաբաթ օրը կայանալիք «Վալենսիայի» դեմ խաղում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքում։
Շաբաթ օրը Բելինգհեմը հետազոտության է ենթարկվել, որի արդյունքում ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ուսի առաջային խախտում։ Թե որքան ժամանակ կպահանջվի Ջուդ Բելինգհեմի ապաքինման համար, չի նշվում։
Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո Բելինգհեմը անցկացրել է 14 պաշտոնական հանդիպում, որոնցում 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։