«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է The Independent-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքայինները» դիտարկում են 23-ամյա անգլիացուն՝ որպես 33-ամյա Քայլ Ուոքերին հավանական փոխարինողի։ Ակումբը կարծում է, որ կարող է Ջեյմսին առաջարկել գավաթներ նվաճելու ավելի արագ ճանապարհ:
Այս մրցաշրջանում Ջեյմսը վնասվածքների պատճառով «Չելսիի» կազմում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում։ Նրա պայմանագիրը լոնդոնցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո: