Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շնորհակալություն է հայտնել հարձակվող Կարիմ Բենզեմային՝ թիմի պատմության մեջ ներդրած ավանդի համար։
Հիշեցնենք, որ ամռանը ֆրանսիացին ազատ գործակալի կարգավիճակով լքեց «արքայական» ակումբը և տեղափոխվեց Սաուդյան Արաբիա, որտեղ թանկարժեք պայմանագիր կնքեց «Ալ-Իթթիհադի» հետ։
«Բենզեման այն ֆուտբոլիստն է, ով կախարդական դարաշրջան է գրել մեր ակումբում: Նա յուրահատուկ ու անկրկնելի ֆուտբոլիստ է։ Շնորհակալություն, Կարիմ»,- ասել է Պերեսը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ «Ռեալը» Բենզեմային փոխարինող ֆուտբոլիստ չի գնել։ Հավանաբար, հաջորդ ամառ «արքայական» ակումբը կրկին կփորձի հրավիրել Կիլիան Մբապպեին։