«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, թե ինչ է մտածում Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» գերակայության մասին։
«Սա է իրականությունը. Չգիտեմ՝ սա լավ է, թե վատ: Բայց դա այն է, ինչ կա: Նրանք ցույց են տալիս, որ գերիշխում են անգլիական ֆուտբոլում։ Նրանք արժանի են դրան։ Սա այն թիմն է, որին ցանկանում ենք հաղթել»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Absolute Chelsea-ն:
Հիշեցնենք, որ 11 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 27 միավորով գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։ Պոչետինոյի թիմը 10-րդ հորիզոնականում է, վաստակած 15 միավորով։