Ռոբերտո Ֆիրմինոն կարող է վերադառնալ Անգլիա

Բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, ով Սաուդյան Արաբիայի առաջնությունում հանդես է գալիս «Ալ-Ահլիում», կարող է վերադառնալ Եվրոպա, հայտնում են Todofichajes-ի լրագրողները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա հարավամերիկացու հետ պայմանագիր կնքելու համար հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչները, որոնց անունները դեռ չեն հրապարակվում։

Ֆիրմինոն Անգլիայում խաղալու մեծ փորձ ունի «Լիվերպուլում»: Ռոբերտոն պաշտպանել է մերսիսայդյան ակումբի գույները 2015-ից 2023 թվականներին։ Բրազիլացու պայմանագիրը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: