IDBank Պրեմիեր Լիգա. «Փյունիկը» հաղթեց «Նոային» ու շարունակում է մնալ առաջատար (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Փյունիկը» տանը մրցեց «Նոայի» դեմ։

Հանդիպման հենց սկզբում «Նոան» բացեց խաղի հաշիվը։ Եղիշե Մելիքյանի սաները կարողացան կամային որակներ դրսևորել ու հաղթել մրցակցին։ Խաղն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով 3:1 հաշվով։

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» շարունակում է մնալ առաջատար 45 միավորով։ «Նոան» 33 միավորով երկրորդն է։

IDBank Պրեմիեր Լիգա.

«Փյունիկ» – «Նոա» 3:1 (1:1)

0:1 Իլյաս Ալֆահթ 3

1:1 Հովհաննես Հարությունյան (11 մետրանոց) 45

2:1 Վագնե Գոնսալվեշ 47

3:1 Հովհաննես Հարությունյան 59