Մյունխենի «Բավարիան» հունվարին չի գնի «Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբային։ Լրագրող Քրիստիան Ֆալկի տեղեկություններով՝ անգլիացին վնասվածքի պատճառով շարքից դուրս կգա մինչև փետրվար։ «Բավարիային» պետք է ֆուտբոլիստ, ով կարող է անհապաղ օգնել թիմին։
Հիշեցնենք, որ Չալոբան այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել «Չելսիի» կազմում։ Ֆուտբոլիստը կարող էր հեռանալ թիմից ամռանը, սակայն «Բավարիան» տրանսֆերային պատուհանի վերջին օրերին չէր կարողանում համաձայնության գալ տրանսֆերի շուրջ։
Հաղորդվում է, որ «Բավարիան» կփնտրի մեկ այլ կենտրոնական պաշտպանի, ով նույնպես ունակ է խաղալ աջ պաշտպանի դիրքում։