Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր մեկնաբանության մեջ անդրադարձել է, այսպես կոչված, «Նեգրեյրա գործին»՝ կապված «Բարսելոնայի»՝ մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահին վճարումների հետ։
«Նորմալ չէ, որ ֆուտբոլային «Բարսելոնան» 20 տարվա ընթացքում 8 միլիոն եվրո վճարի Խոսե Մարիա Նեգրեիրային։
Մենք այս գործով տուժող կողմ ենք ճանաչվել։ Սա մի դեպք է, որը վնասում է իսպանական ֆուտբոլի իմիջին»,- իր խոսքում ասել է Պերեսը։