«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։
Հինգ թեկնածուների թվում են Սպերցյանի հետ միասին՝ Իվան Սերգեևը (Զենիթ), Եգոր Գոլենկովը (Ռոստով), Միլան Գայիչը (ԲԿՄԱ) և Յուրի Դյուպինը (Ռուբին):
Հաղթողը որոշվել է երկրպագուների, ինչպես նաև ՌՊԼ-ի և Match Premier-ի փորձագետների քվեարկության միջոցով։