Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն համաձայնել է աշխատավարձի կրճատմանը։
Օրեր առաջ ակումբը պաշտոնապես հայտարարեց արգենտինացի մասնագետի հետ պայմանագրի երկարաձգման մասին՝ գործարքն ուժի մեջ է մինչև 2027 թվականը։ Ըստ Cadena SER-ի՝ Սիմեոնեի աշխատավարձը նախորդ պայմանագրի համեմատ կրճատվել է գրեթե 30%-ով։
Այսուհետ մասնագետը կվաստակի մոտ 12 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։
Դիեգո Սիմեոնեն Մադրիդի «Ատլետիկոյում» է հանդես գալիս 2011 թվականի դեկտեմբերից։ Այս պահին «Ատլետիկոն» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են չորրորդ տեղը՝ առաջատար «Ժիրոնայից» զիջելով վեց միավորով։