«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Կևին-Պրինս Բոատենգը խոսել է կատալոնական ակումբի լեգենդ Լիոնել Մեսսիի մարզումային մոտեցման մասին։
«Ես երբեք չեմ տեսել Մեսսիին մարզասրահում։ Նա մերսում է ստանում, հետո բասկետբոլ է խաղում։ Խաղադաշտ մտնելուց 30 վայրկյան առաջ նա պարզապես վեր է կենում և վերջ՝ գոլ, գոլ, գոլ։ Երիտասարդ խաղացողները, ովքեր նայեցին նրան, նրանք չմարզվեցին և վնասվածքներ ստացան»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին «Բարսելոնայից» հեռացել է 2021 թվականին։