«Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեն պատրաստվում է ձմռանը համալրել «Բարսելոնայի» շարքերը։
Կատալոնական ակումբը ավարտել է բրազիլացու գնումը այս տարվա ամռանը, սակայն տրանսֆերը կարող է հետաձգվել մինչև 2024/25 մրցաշրջանի սկիզբը՝ «Բարսելոնայի» ֆինանսական դժվարությունների պատճառով։ Ըստ Sport-ի, «Բարսելոնան» այժմ վստահ է, որ Ռոկեի գրանցումը կավարտվի հունվարին։
Բացի այդ, ակումբը չի բացառում նաև ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր հենակետային կիսապաշտպանի ձեռքբերումը։
18-ամյա Վիտոր Ռոկեի գործարքի արժեքը գնահատվում է 40 մլն եվրո՝ առանց բոնուսների։ Այս մրցաշրջանում հարձակվողը «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ։