Ռաֆայել Լեաուն «Միլանի» երրորդ ֆուտբոլիստն է Չեմպիոնների Լիգայում այդ ցուցանիշով

Իտալական «Միլանը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում հաղթեց ֆրանսիական ՊՍԺ-ին, իսկ թիմի առաջին գոլը խփեց պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։

Ինչպես պարզվում է, Լեաուն «Միլանի» երրորդ ֆուտբոլիստն է, ով Չեմպիոնների Լիգայում մկրատ հարվածով գոլ է խփում:

Առաջինը 1992 թվականի նոյեմբերի 25-ին Մարկո վան Բաստենն էր, ով չորս գոլ խփեց «Գյոթեբորգի» դարպասը, որոնցից մեկը հենց այդպիսին էր: Իսկ 2012 թվականի նոյեմբերի 21-ին ֆրանսիացի ֆուտբոլիստ Ֆիլիպ Մեքսեսը նույնն արեց բելգիական «Անդերլեխտի» դեմ խաղում։