«Այաքսի» պատմության մեջ երբեք Եվրագավաթի այսքան վատ մեկնարկ չի եղել

«Այաքսը» շատ վատ է հանդես գալիս Եվրոպայի Լիգայում։ Խմբային փուլի չորս հանդիպումներից հետո ամստերդամյան ակումբն ունի ընդամենը երկու միավոր։

«Այաքսի» պատմության մեջ երբեք եվրոպական արշավի այսքան վատ մեկնարկ չի եղել։ Խոսքը խմբային մրցաշարերի մասին է՝ թե՛ Չեմպիոնների Լիգայի, թե՛ Եվրոպայի Լիգայի։

Միայն մեկ անգամ՝ 2014/15 մրցաշրջանում, «Այաքսը» նույնպես չորս տուրից հետո ուներ ընդամենը երկու միավոր, բայց այն ժամանակ Չեմպիոնների Լիգայում էր, որն ավելի բարձր կարգավիճակ ունի։