«Կոպենհագենի» պաշտպան․ «Ինձ համար Ալեխանդրո Գառնաչոն ծաղրածու է»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դրամատիկ խաղում պարտվեց «Կոպենհագենին», խաղի ընթացքում նշանակվեց երկու 11 մետրանոց, երկու անգամ էլ անգլիական թիմի արգենտինացի ֆուտբոլիստ Ալեխանդրո Գառնաչոն իրեն տարօրինակ պահեց։

Նախ նա փորձեց ապակայունացնել առաջին խաղակեսի վերջնամասում 11 մետրանոցը իրացրած «Կոպենհագենի» ֆուտբոլիստին, իսկ հետո երկրորդ խաղակեսում հատուկ կերպով տոնեց Բրունո Ֆերնանդեշի գոլը։ Նրա պահվածքը մեկնաբանել է «Կոպենհագենի» սլովակ պաշտպան Դենիս Վավրոն։

«Ես տեսա, որ նա փորձում էր ինչ-որ բան դեն նետել։ Ինձ համար Գառնաչոն ծաղրածու է»,- Վավրոյի խոսքը մեջբերում է իտալական ITASportPress լրատվական գործակալությունը։