Ֆելիպե Մելո․ «Եթե խաղամ Մեսսիի դեմ կհամբուրեմ, կհարվածեմ ոտքերին ու մարզաշապիկ կխնդրեմ»

Բրազիլացի ֆուտբոլիստ Ֆելիպե Մելոն հավատարիմ է ինքն իրեն։ Նախ նա Կիլիան Մբապպեին անվանեց «ապուշ», իսկ հետո պատմեց, թե ինչպես է վերաբերվում Լիոնել Մեսսիին: Եվ նրա այս խոսքերը նույնպես արժանի են ուշադրության։

«Ես ուրախ եմ Մեսսիի համար, որ նա նվաճեց «Ոսկե Գնդակը», բայց որպես բրազիլացի ես ցանկանում էի, որ Նեյմարը ստանար մրցանակը: Ի՞նչ կանեմ, եթե ստիպված լինեմ խաղալ Մեսսիի դեմ։ Նախ կհամբուրեմ նրան խաղից առաջ, խաղի ընթացքում կհարվածեմ ոտքերին, իսկ խաղի վերջում նրանից մարզաշապիկ կխնդրեմ»,- Մելոյի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։

Հիշեցնենք, որ Մելոն վերջերս «Ֆլումինենսեի» հետ նվաճեց Լիբերտադորեսի գավաթը։