Ջորջիո Կյելինի․ «ՊՍԺ-ի հետ խաղում «ռոսոներիները» դիտարժան քամբեք արեցին»

Իտալացի պաշտպան Ջորջիո Կյելինին, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ-ում, հույս ունի, որ «Միլանը» վերականգնվել է «Ուդինեզեի» դեմ շատ վատ խաղից հետո:

Կյելինին դիտել է Չեմպիոնների Լիգայի ՊՍԺ-ի դեմ խաղը և այս խաղում տեսել բոլորովին այլ «Միլան»։ Նա մեկնաբանել է ակումբի հեռանկարները՝ նշելով նրա ելույթների անկայունությունը.

«Վերջին շաբաթների ընթացքում «Միլանը» տարբեր բարդ հանդիպումներ է անցկացրել, ինչպես «Յուվենտուսի» հետ: Ակումբի հեռանկարներին թերահավատորեն վերաբերվելու պատճառներ կան: Բայց միակ իսկապես անհաջող հանդիպումը «Ուդինեզեի» հետ խաղն էր, իսկ ՊՍԺ-ի հետ խաղում «ռոսոներիները» դիտարժան քամբեք կատարեցին»,- Կյելինիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։