«Բարսելոնայում» վստահում են Չավիին՝ չնայած վերջին խաղերում պարտություններին

Անցած շաբաթ «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում պարտվեց «Շախտյորին» (0:1)՝ ցուցադրելով անշուք ֆուտբոլ։ Ինչպես հաղորդում է ESPN-ը՝ հղում անելով կատալոնական ակումբի աղբյուրին, այս արդյունքը բարոյահոգեբանական ոգու հարված էր, սակայն «կապտանռնագույնների» ղեկավարներին չստիպեց կասկածել Չավիին։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայում» կա միասնություն և վստահություն, որ թիմն արագ կվերադառնա: Միաժամանակ նշվում է, որ ակումբը լիովին վստահում է Չավիին՝ չնայած մարզավիճակի վատթարացմանը և վերջին երեք հանդիպումներում կրած երկու պարտություններին։

Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ «Ալավեսի» դեմ։