Լուիս Դիասի հայրն ազատ է արձակվել

Հոկտեմբերի վերջին Կոլումբիայում առևանգել էին «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի ծնողներին։ Մի քանի օր անց մորն ազատ են արձակել, սակայն հոր որոնումները ձգձգվել են։

Հորը գտնելու համար տարածաշրջանում լայնածավալ գործողություն է իրականացվել՝ մեծ թվով իրավապահների մասնակցությամբ։ Ջանքերն արդյունք տվեցին՝ Լուիս Դիասի հայրը ազատ արձակվեց։

2023/24 մրցաշրջանում Լուիս Դիասը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Կոլումբացին մերսիսայդյան ակումբում հանդես է գալիս 2022 թվականի հունվարի վերջից՝։