Էրլինգ Հոլանդը խոստացել էր Դիդյե Դրոգբային գոլը տոնել նրա ոճով

Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը կրկին գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի հերթական խաղում, որից հետո տոնեց Դիդյե Դրոգբայի ոճով։

Ինչպես պարզվեց, նա խոստում է տվել իվուարցուն «Ոսկե Գնդակի» հանձնման արարողության ժամանակ։ Իսկ այժմ «Չելսիի» նախկին աստղը երջանիկ է։ Դրոգբան սոցցանցերում հայտարարել է.

«Իր խոսքի մարդ»,- գրել է նա Հոլանդի մասին։