«Football Fans Tour». Արդեն հունվարին անհավանական ֆուտբոլային տուր դեպի Բարսելոնա, Միլան և Թուրին

«Football Fans Tour» տուրիստական գործակալությունը Հայաստանում, և առհասարակ ամբողջ Եվրոպայում, լինելով իր տեսակի մեջ առաջինը՝ ունի խիստ ֆուտբոլային ուղղվածություն:

«Football Fans Tour»-ի նպատակը՝ հայ ֆուտբոլասերներին Համաշխարհային ֆուտբոլի հանրահայտ ակումբների և լեգենդար ֆուտբոլիստների հետ մոտիկից ծանոթացնելն է: Ուղղությունները լինելու են դեպի ֆուտբոլային երկրներ՝ Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա և Հոլանդիա՝ չմոռանալով Անգլիայի, Բրազիլիայի և Արգենտինայի մասին:

«Football Fans Tour»-ի հիմադիր և տնօրեն Սենիկ Կարա-Պողոսյանը նշեց, որ յուրաքանչյուր տուրի շրջանակում ֆուտբոլասերները կլինեն ֆուտբոլային երկու երկրի նվազագույնը երեք քաղաքում, և մոտիկից կծանոթանան նվազագույնը 3-4 թիմերի հետ.

«Նախ ֆուտբոլասերներին կաջակցենք VISA-ի հարցում, ապա արդեն Եվրոպայում նրանք կստանան բարձրակարգ սպասարկում: Օդանավակայանից սկսած բոլոր տրանսֆերները կիրականացնենք բարձրակարգ ավտոբուսներով, մեր ֆուտբոլասերները կհանգրվանեն 4 աստղանի բարձրակարգ հյուրանոցներում, անվճար կայցելեն գրանդ-ակումբների ստադիոններ, թանգարաններ, մարզաբազաներ, Fan-Story-ներ»,- նշեց Սենիկ Կարա-Պողոսյանը:

Յուրաքանչյուր տուրի շրջանակում հայ ֆուտբոլասերը Եվրոպայի լավագույն մարզադաշտերից նաև ֆուտբոլային խաղերի հետևելու բացառիկ հնարավորություն կունենա: Արդեն հունվարին կայանալիք տուրի շրջանակում ֆուտբոլասերները միանգամից երկու խաղի ներկա կլինեն. հունվարի 24-ին՝ «Ինտեր» – «Վերոնա» և հունվարի 27-ին՝ «Բարսելոնա» – «Վիլյառեալ»:

«Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորը զգան, իսկական ֆուտբոլային թեժ մթնոլորտը, թե ինչ է նշանակում Բարսելոնայում, Մադրիդում կամ Միլանում ֆուտբոլ դիտելը: Էքսկլյուզիվ նվեր էլ ունենք, մեր տուրերի շրջանակում ֆուտբոլասերները գրանդ-ակումբների լեգենդար նախկին ֆուտբոլիստների հետ ծանոթանալու բացառիկ առիթ կունենան՝ ֆոտո, վիդեո, սելֆի, սթորի, ստորագրություն»,- հավելեց Սենիկ Կարա-Պողոսյանը:

Արդեն հունվարին «Football Fans Tour»-ը կմեկնի ֆուտբոլային Իսպանիա և Իտալիա, մասնավորապես Բարսելոնա, Միլան և Թուրին քաղաքներ: Տուրի շրջանակում հայ ֆուտբոլասերները կլինեն «Բարսելոնայի», «Էսպանյոլի», «Ինտերի», «Միլանի», «Յուվենտուսի» և «Տորինոյի» բոլոր ստադիոններում, թանգարաններում և Fan-Story-ներում: Ֆուտբոլասերները ներկա կլինեն նաև «Ինտեր» – «Վերոնա» և «Բարսելոնա» – «Վիլյառեալ» խաղերին, ինչպես նաև Բարսելոնայում և Միլանում հյուրասիրության կարժանանան ֆուտբոլային ամենահայտնի փաբերում:

«Մեր առաջին տուրի շրջանակում երեք քաղաք և վեց թիմ ենք ընդգրկել, յոթ գիշերվա համար գերհագեցած ծրագիր ենք կազմել: Ֆուտբոլը՝ ֆուտբոլ, սակայն չենք մոռացել ֆուտբոլասերների հանգստի մասին՝ տվյալ քաղաքների տեսարժան վայրեր, պատմամշակութային թանգարաններ, շոփինգ, տարատեսակ ակումբներ…»,- ավելացրեց Սենիկ Կարա-Պողոսյանը:

Այս ամենը ֆուտբոլասերներին ավելի հասանելի է դարձնում, քանի որ «Football Fans Tour»-ը համագործակցելու է մեր հանրապետության առաջատար մի շարք բանկերի հետ և տուր-փաթեթները հասանելի կլինեն նաև ապառիկ տարբերակով:

Մոտակա օրերի ընթացքում կհրապարակվեն առաջին տուրի ժամանակացույցն ու ֆինանսական պայմանները: