«Արսենալը» որոշում է կայացրել Թոմաս Պարտիի ապագայի վերաբերյալ

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը պլանավորում է հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել կիսապաշտպան Թոմաս Պարտիից։ Այս մասին հայտնում են The Sun տաբլոիդի լրագրողները։

«Զինագործները» որոշել են ազատվել 30-ամյա աֆրիկացուց վնասվածքների մակարդակի պատճառով։ «Արսենալում» չորս տարվա ընթացքում Թոմասը բաց թողեց 51 խաղ։

Հարկ է նշել նաև, որ Պարտին լոնդոնյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: Թոմասը «Արսենալ» է տեղափոխվել 2020 թվականին 50 միլիոն եվրոյի դիմաց։