Կառլո Անչելոտտի. «Նա օգնեց մեզ երեկ հաղթել»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է դարպասապահ Անդրեյ Լունինի խաղը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Բրագայի» դեմ խաղում (3:0)։

Ուկրաինացին հանդիպման ժամանակ դարպասն անառիկ է պահել, իսկ հանդիպման սկզբում հետ է մղել 11 մետրանոցը։

«Կեպան խնդիրներ ուներ խաղից առաջ: Լունինը օգնեց մեզ հաղթել հանդիպումը հիանալի սեյվով:

Մենք ֆուտբոլիստների լավ ընտրություն ունենք, ինչը մեզ հնարավորություն է տալիս բոլոր մրցաշարերում պայքարել հաղթանակի համար»,- իտալացի մարզչի խոսքերն է փոխանցում Marca թերթը։