Դեկլան Ռայս․ «Մենք չենք կարող մեզ թույլ տալ երեք խաղ անընդմեջ պարտվել»

«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը «Սևիլիայի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո խոսել է լրագրողների հետ:

Միկել Արտետայի թիմը Չեմպիոնների Լիգայի խաղին մոտեցավ ոչ լավագույն մարզավիճակով. «զինագործները» երկու անգամ պարտվեցին վերջին երկու հանդիպումներում։

«Մենք «Արսենալն» ենք և չենք կարող մեզ թույլ տալ երեք խաղ անընդմեջ պարտվել։ Դա մեզ մարզիչը հասկացրեց։ Մենք տվեցինք ամեն ինչ և հասանք մեր նպատակին։ Մենք գիտեինք, թե ինչ է սպասվում և գիտեինք, թե ինչ կարևոր երեկո էր: Խաղը բարդ ստացվեց»,- ասել է Ռայսը TNT Sports-ին տված հարցազրույցում։

«Արսենալը» չորս տուրից հետո 9 միավորով գլխավորում է B խումբը՝ առաջ անցնելով ՊՍՎ-ից և «Լանսից», որոնք ունեն 5-ական միավոր: