Ֆերնանդու Սանտուշ․ «Մեր հարաբերությունները, ցավոք, փոխվել են այդ պահից»

Պորտուգալիայի հավաքականի նախկին մարզիչ Ֆերնանդու Սանտուշը լքել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը Քաթարում կայացած Աշխարհի առաջնությունից հետո։ Պատճառը Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին վիրավորանքն էր՝ նա մնացել է պահեստայինների նստարանին խաղերից մեկից առաջ։ Ըստ Սանտուշի՝ Ռոնալդուն երբեք իրեն չի ներել այս որոշման համար, որը նա վիրավորական է համարել։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունեինք։ Ես նրան հանդիպեցի «Սպորտինգում», երբ նա 18 տարեկան էր: Այդ փոխարինումը ռազմավարական քայլ էր, ես ուզում էի ինչ-որ բան փոխել, զարմացնել մրցակցիս:

Հասկանում եմ, որ վիրավորանք է զգացել, երեւի դեռ այդպես է զգում։ Մեր հարաբերությունները, ցավոք, փոխվել են այդ պահից»,- Սանտուշի խոսքը մեջբերում է իտալական ITASportPress գործակալությունը։