Դանիել Սթարիջ. «Նա Էրլինգ Հոլանդից ավելի լավ հարձակվող է»

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանիել Սթարիջը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլին Հոլանդին համեմատել է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի հետ։

«Հարին ամենակատարյալն է։ Չեմ կարծում, որ դա արժե քննարկել: Այս մասին խոսում են իմ նախկին խաղընկերները։

Երբ պաշտպանները խաղում են Քեյնի դեմ, նրանք գիտեն, թե ինչ կարող է նա անել: Նրանք գիտեն, որ նա գոլ կխփի:

Չեմ կարծում, որ Հոլանդը հիմա ավելի լավ հարձակվող է, քան Քեյնը: Ես կասեի, որ Հարին դեռ ավելի ուժեղ է, քան Էրլինգը»,- ասել է Սթարիջը Sky Sports-ին:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Քեյնը «Թոթենհեմից» տեղափոխվեց «Բավարիա»։ Այս մրցաշրջանում 30-ամյա անգլիացին մյունխենցիների կազմում անցկացրած 15 խաղում դարձել է 19 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Հոլանդը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 17 խաղում խփել է 15 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։