Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո հարցազրույց է տվել։ Հանդիպումն ավարտվել է գերմանացիների հաղթանակով՝ 2։1 հաշվով։
«Ես հպարտ եմ իմ թիմի խաղով: Վերջին շաբաթը շատ հագեցած էր «Բավարիայի» համար։ Վաստակեցինք 12 միավոր, սա հիանալի ձեռքբերում է չորս տուրից հետո։
Մենք վստահորեն առաջատարն ենք: Սա շատ կարևոր է, քանի որ նման արդյունքը մեր նպատակն էր»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։