Կառլո Անչելոտտին գերազանցեց Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների Լիգայի նոր ռեկորդ է սահմանել մրցաշարում հանդիպումներում հաղթանակների քանակով։

ՉեմպիոններիԼլիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Բրագային» (3:0): Այս հաղթանակը Անչելոտտիի համար 116-րդն էր գլխավոր մարզչի պաշտոնում եվրագավաթների գլխավոր մրցաշարում։

64-ամյա իտալացին գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը (115 հաղթանակ): Ֆերգյուսոնը մարզչական կարիերան ավարտեց 2013 թվականին։