CHAMPIONS LEAGUE. «Կոպենհագենը» խելահեղ խաղում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվեց դանիական «Կոպենհագենին», չնայած որ 28-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2-0, իսկ 69-րդ րոպեին՝ 3-2։

Տանտերերի կազմում աչքի ընկան Էլյունուսին, Գոնսալվեշը, Լերաջերը և Բարջին։ Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Հոյլունդը, ևս մեկ անգամ 11 մետրանոցից աչքի ընկավ Բրունու Ֆերնանդեշը։

Առաջին խաղակեսի վերջում կարմիր քարտ էր ստացել Ռեշֆորդը։

Այս պարտությունից հետո Էրիկ տեն Հագի թիմը 3 միավորով նահանջեց խմբի վերջին հորիզոնական, «Կոպենհագենը» բարձրացավ 3-րդ տեղ՝ վաստակած 4 միավորով։