«Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ սա առաջին դեպքն էր

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շատ հաջող սկսեց խաղը՝ արագորեն խփելով երկու գնդակ, բայց հետո Մարկուս Ռեշֆորդի հեռացման պատճառով մնաց 10 հոգով և ի վերջո պարտվեց դանիական «Կոպենհագենին»։

Ինչպես պարզվեց, սա Չեմպիոնների Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» ելույթների պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ թիմը պարտվեց՝ ունենալով երկու գնդակի առավելություն։

Վերջին անգամ նման բան եղել է 2014 թվականի սեպտեմբերին՝ Անգլիայի առաջնությունում, ապա թիմը 3։5 հաշվով պարտվել է «Լեսթերին», թեեւ խաղի ընթացքում երկու գնդակի առավելություն ուներ։